2008 թվականից սկսելով ինտերնետային համակարգի շահագործումը՝ «Նորք» կենտրոնի կողմից «Գործ» տեղեկատվական համակարգում պարբերաբար ներառվել և շարունակաբար ներառվում են զբաղվածության ոլորտի օրենսդրական փոփոխությունները և համակարգի արդիականացման աշխատանքները:
«Գործ» ՏՀ-ի միջոցով իրականացվում է աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի տրամադրումը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցումը, դադարեցումը, աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկումը, զբաղվածության կենտրոնների հետ համագործակցող գործատուների հաշվառումը, գործատուի կողմից ներկայացվող աշխատուժի պահանջարկի (առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի) հաշվառումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի համադրումը, որի միջոցով ավտոմատացվում է գործատու-աշխատանք փնտրող իրավահարաբերությունը, , գործատուն գտնում է իր պահանջներին համապատասխան աշխատակցի, իսկ աշխատանք փնտրողը՝ իր համար նախընտրելի գործատուին։ «Գործ» ՏՀ-ն նպաստում է Զբաղվածության ոլորտի կառույցների արդյունավետ կառավարմանը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի հասցեականության և վերահսկելիության բարձրացմանը։
Ներկայումս համակարգում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թիվը 90․604 է։
