Ընտանիքների անապահովության գնահատման «Նպաստ» տեղեկատվական համակարգի միջոցով Պետական նպաստների մասին ՀՀ օրենքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով իրականացվում է նպաստ ստանալու համար Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմած ընտանիքների հաշվառումը, նպաստի իրավունքի և չափի ամրագրումը, վճարման ցուցակների ձևավորումը, դրանց տպագրությունը և վճարումից հետո տվյալների ամփոփումը:
Նորք տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկատվական բազայի պատասխանատուներին տրամադրվում է նաև խորհրդատվություն, համակարգում առաջացած խնդիրների պարզաբանան, լուծման, ինչպես նաև տեխնիկական խնդիրների կարգավորման հետ կապված:
Ցուցակների տպագրությունից և տարածքներին տրամադրելուց հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վեբկայքում (mlsa.am) ամենամսյա պարբերականությամբ թարմացվում է «Նպաստ» ՏՀ տեղեկատվական շտեմարանը: