ՎՏԲ բանկում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդատուների ավանդների փոխհատուցման տեղեկատվական համակարգի (այսուհետ` “Ավանդ” ՏՀ) միջոցով իրականացվում է ավանդի փոխհատուցման համար միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (ՄՍԾՏԿ) դիմած քաղաքացիների հաշվառումը, ավանդի փոխհատուցման իրավունքի, չափի, ինչպես նաև դրանց վիճահարույց հանգամանքների ամրագրումը, վճարման ցուցակների ձևավորումը, դրանց տպագրությունը և վճարումից հետո տվյալների ամփոփումը:
ՄՍԾՏԿ-ներից ստացված տեղական շտեմարաններից ձևավորում է կենտրոնական շտեմարանը և ամենամսյա հավաքագրված տեղեկատվության միջոցով կատարվում է կենտրոնական շտեմարանի ձևավորում, ՏՀ-ում հաշվառված փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տրամադրում Բնակչության պետական ռեգիստրի բազաի հետ համադրման համար, համադրման արդյունքում հայտնաբերված չնույնականացված անձանց տվյալների կասեցում, կրկնակի հաշվառված անձանց հայտնաբերում և կասեցում և այլն։