Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեգործական ծրագրերի արդյունավետության բարձրացման, շահառուների հասցեականության, իրականացվող ծրագրերի հավասարաչափ տեղաբաշխման /ըստ մարզերի/ ապահովման ինչպես նաև անհրաժեշտ վերլուծությունների կատարման նպատակով 2008 թվականին մշակվել է Բարեգործական ծրագրերի հաշվառման տեղեկատվական համակարգը: Տեղեկատվական համակարգի միջոցով իրականացվում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից սոցիալական ոլորտում բարեգործական որակված ծրագրերի և նրանց շահառուների հաշվառում: Համակարգը պարունակում է սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած քաղաքացիների անհատական տվյալները, բարեգործական ծրագրերի իրականացման ժամկետները, սոցիալական աջակցության չափը, տրամադրման և դադարեցման ժամկետները: