«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը 2014-ին ներդրել է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգը: Այն ներառում է ամբողջական տեղեկատվություն սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված՝ տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց , ինչպես նաև ժամանակավոր կացարանում սոցիալական ծառայություն ստացող անօթևան անձանց հաշվառման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Տեղեկատվական համակարգի շահագործումն իրականացնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու այն հաստատությունները, որոնք իրականացնում են տարեցների, հաշմանդամների, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող շահառուների խնամքը մեր երկրում: