ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ Կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ հատուկ խմբերի դասված անձանց, բնակելի տարածության կարիք ունեցող, սոցիալապես  անապահով անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելուց հետո անհրաժեշտություն էր առաջացել մշակել և ներդնել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների, բնակելի տարածության կարիք ունեցող անձանց տվյալների հաշվառման և համապատասխան հերթացուցակի ձևավորման տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռեր այդ ծառայությունները դարձնել առավել կառավարելի, թափանցիկ և վերահսկելի:              Համակարգը դրել է շահագործման «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից 2014 թվականին: Համակարգը շահագործվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության կողմից:    Համակարգում հաշվառվածների թիվը 10.05.2021թ. դրությամբ կազմում է 237 անձ (որից 231-ը ընդգրկված է նաև հերթացուցակում), կացարանում տեղավորված բնակիչների թիվը կազմում է 52 անձ: