Հեռավար աշխատանք. նոր նորմալ աշխատելաձև Հայաստանում

            2020 թվականը սպասված տարի էր աշխարհում շատերի համար: Ինչո՞ւ: Պատճառը կարող է լինել բազմաթիվ «ոսկե թվանշանների» առկայությունը, քանի որ մարդիկ, ըստ էության, հակված են նշանակություն տալ «սուպեր» ամսաթվերին:

2020 թվականը  սկսվեց մեծ ու դրական սպասումներով, սակայն մարտ ամսից մեր կյանքը կտրուկ փոխվեց: Մինչ այժմ Covid-19 համաճարակն ամբողջ աշխարհում խլել է 2,498,489 մարդու կյանք, փոխել է մեր առօրյան և ծրագրերը:

Հիմա,ինչ մենք հստակ գիտենք, այն է, որ համաճարակը դեռ շարունակվում է,  պետք է ապրենք այս վիրուսի հետ միասին, պետք է հարմարվենք բոլոր աննորմալ պայմաններին:

2021-ին հեռավար աշխատելը այլևս պարտադիր չէ, սակայն….

2020 թվականից սկսած` hամաշխարհային համավարակի պատճառով շատ ընկերություններ թույլ են տվել կամ պարտադրել են իրենց աշխատակիցներին աշխատել  հեռավար տարբերակով: Լա՞վ է, թե՞ վատ: 

Այս հարցի պատասխանն իմանալու համար  Այոմեթրիքս (iOmetrics) ընկերությունը հարցում իրականացրեց հեռակա տարբերակով  աշխատող անձանց շրջանում 2020 թվականի մարտի 30-ից ապրիլի 24-ը: Արդյունքները ներկայացված են «Global Work-from-Home Experience Survey» զեկույցում:  Մասնակիցների 68%-ը նշել է, որ իրենք  ավելի լավ են  աշխատում տանից, իսկ 77%-ը՝ «լիարժեք արդյունավետ» է զգում՝ աշխատելով իր տնային գրասենյակից: 3000 հարցվածներից 76%-ը ցանկանում է շարունակել աշխատել տանից շաբաթը առնվազն 2,5 օր: Նշվածի մասին է փաստում «Enterprise Technology Research» ընկերության հետազոտությունը, որում նշված է, որ 2021 թվականին տանից մշտապես աշխատողների քանակը կկրկնապատկվի:

Ընկերությունները, որոնք երկարացրել են հեռավար աշխատելու ժամանակահատվածը, ներառում են՝

  • Apple-ը-  աշխատողների մեծ մասը գրասենյակ չի վերադառնա մինչև 2021 թ.-ի հունիսը:
  • Google- ը-աշխատակիցները տնային պայմաններում կաշխատեն  մինչև 2021 թվականի սեպտեմբերը, որից հետո կվերադառնան գրասենյակ կես դրույքով՝ աշխատելով առնվազն երեք օր գրասենյակում, իսկ մնացած ժամանակը՝ տանը:
  • Uber- ը -աշխատակիցները կարող են աշխատել տանից մինչև 2021 թվականի հունիսը: Աշխատակիցները կստանան նաև 500 ԱՄՆ դոլար տնային պայմաններում գրասենյակ հիմնելու համար:
  • Facebook-ը- անձնակազմը հեռակա կաշխատի մինչև 2021 թվականի հուլիսը.

 

Հայաստանում սկզբնական շրջանում տանից աշխատելը տարօրինակ, ոչ նորմալ, միևնույն ժամանակ զվարճալի և հետաքրքիր երևույթ էր շատերի համար:  Իսկ ինչպիսի՞ն է վերաբերմունքը հեռավար աշխատանքի նկատմամբ:

Այս հարցի պատասխանն իմանալու համար հարցում ենք կատարել 15 ընկերությունների ղեկավար անձանց և 20 աշխատակիցների շրջանում: Արդեն 10 ամիս է ինչ հեռավար աշխատելաձևը հարկադրված ձևով ընդունված տարբերակ է հայաստանյան աշխատաշուկայի համար, սակայն դա իր մեջ ընդգրկում է ընդհատումներով՝ և՛ տանից, և՛ աշխատավայրում, աշխատելու ժամանակահատվածները:

Հարցված  ղեկավարների  76.9%-ը նշել է, որ ընկերության աշխատակիցները չեն աշխատում հեռավար, 23.1%-ը նշել է, որ ունեն աշխատակիցներ, ովքեր  դեռևս աշխատում են հեռավար տարբերակով:

Ընկերությունների ներկայացուցիչների 31%-ը նշել է, որ հեռավար աշխատանքը  այլևս պարտադիր չէ, իսկ 69%-ը նշել է, որ երբեք պարտադիր չի եղել. աշխատակիցները ազատ են եղել որոշման կայացման մեջ:«

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *