Հեռակա աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքները

Հեռակա աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքները օգնում են.

1. Ապահովել  հաղորդակցություն գրանցումների, հանդիպումների, քնննարկումների, հետադարձ կապի, վեբինարների և հեռավար  կարգով  այլ գործառույթներ իրականացնելու համար:

2.  Կառավարել  ծրագրեր առաջադրանքներին հետևելու, ժամանակը կառավարելու, առաջնահերթությունները առանձնացնելու և համագործակցություն ապահովելու համար:

3. Երաշխավորել տվյալների անվտանգությունը հանրային ինտերնետային կապուղիներով:

4. Վերահսկել թիմակիցների աշխատանքների ընթացքը և արդյունքները:

ՀՀում կիրառվող հիմնական թվային գործիքներն են` Skype, Zoom, Teams, Google meet, TeamWork, Slack, Trello, Monday 7, Messenger, էլեկտրոնային փոստով հաղորդակցում և այլն:

Հեռավար աշխատանքը կդառնա՞ նոր աշխատելաձև Հայաստանում

Եթե այլ երկրներում  գործատուներ կան, որ հակված են հեռավար աշխատանքը մշտական աշխատելաձև դարձնելուն, ապա, Հայաստանում՝ իրականացված հարցման հիման վրա, դա այդպես չէ: Թե՛  ղեկավար անձիք, թե՛ աշխատակիցները հեռավար աշխատանքը չեն դիտարկում ընդունելի տարբերակ, բացառությամբ յուրաքանչյուր դեպքում 1-ական դեպքերի:

«Ես կգերադասեի  համակցված  տարբերակը, որտեղ շաբաթվա մեջ մի քանի օր՝ 2-3 օր, գտնվում ես գրասենյակում ու պլանավորում շաբաթը, իսկ մնացած օրերին՝ աշխատում հեռավար»:

Մարգարիտա, ծրագրի համակարգող

     – Ընկերության աշխատակիցները որքա՞ն ժամանակ կշարունակեն աշխատել հեռավար և հնարավո՞ր է, որ սա դառնա հիմնական աշխատելաձև»,- հարցին ընկերությունների ներկայացուցիչները պատասխանել են, որ հիմնական աշխատելաձև չենք դիտարկում, սակայն բացառություն  է կազմում  լավ աշխատակցին թիմում պահելու փաստը:

Մեր ընկերությունը չի պլանավորում մշտապես անցում կատարել հեռավար աշխատանքին: Հնարավոր է, որ  որևէ աշխատակցի դեպքում դա լինի նախընտրելի տարբերակ, քանի որ լավ մասնագետի և թիմի դեպքում հեռավար աշխատանքից չի տուժում աշխատանքի որակը»:

           Նելլի Պետրոսյան Constant Technologies ընկերություն SMM/Content Writing Specialist

     – Չնայած Covid-19 համավարակի պատճառով է հեռավար աշխատելը դարձել պարտադիր կամ ցանկալի տարբերակ, սակայն վերջինս մշտական աշխատելաձև դարձնելու համար կպահանջվի բազմաթիվ փոփոխություններ, ներառյալ՝  ներդրումներ թվային ենթակառուցվածքներում: Հեռակա աշխատելը ցանկալի է, բայց միևնույն ժամանակ դժվար է աշխատանքային օրը կազմակերպելու  և դրա  վրա կենտրոնանալու տեսանկյունից: Ընկերությունների մեծ մասի համար գրասենյակից դուրս աշխատող ունենալը կպահանջի բազմաթիվ նոր գործընթացների և քաղաքականությունների իրականացում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք օգուտները կգերազանցեն թերությունները: Միայն ժամանակը ցույց կտա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *