Հեռավար աշխատանքի արդյունավետությունը, լավ և վատ կողմերը

          Մերկեր (Mercer) ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում (հարցմանը  մասնակցել են 800 գործատուներ), գործատուների 94% –ը նշել է, որ աշխատանքի արտադրողականությունը նույնն է  (67%) կամ ավելի բարձր (27%), քան մինչև համավարակը:

 

            Համավարակի ընթացքում գործատուների 60% –ը նշել է, որ թույլ է տալիս ծնողներին հարմարեցնել իրենց գրաֆիկը, իսկ 22% –ը նշել է, որ անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս ծնողներին ժամանակավորապես աշխատել կես դրույքով:

 

  Այոմեթրիքս ընկերության կատարած  հարցան դեպքում ևս ղեկավարները նույնքան գոհ են եղել  աշխատանքի արդյունքից, որքան աշխատակիցները (70% –ը հայտնում է նույն կամ ավելի լավ արդյունքներ ապահովելու
մասին):

 

          Հարցված ընկերությունների ներկայացուցիչները նշել են նաև առկա խոչընդոտների և մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են ճկուն աշխատանքային միջավայր ստեղծելուն: Ամենամեծ խոչընդոտը ղեկավարների/ մենեջերների կողմից աշխատուժը ճկուն կառավարելու հարցում հմտությունների պակասն է և աշխատավայրում առկա մշակույթը պահպանելու մտահոգությունները:

Հայաստանում՝ թե՛ ղեկավար անձանց, և թե՛ աշխատակիցների հարցման պատասխանների համաձայն, աշխատանքի արդյունավետության պատկերը ճիշտ հակառակն է արտասահմանյան պատկերի համեմատ.

Ղեկավար անձանց պատասխաններ.     

  • Նվազել է (53.8%)
  • Բարձրացել է (7.7%)
  • Չի փոխվել (38.5%)

Աշխատակցիների պատասխաններ.

  • Նվազել է (52.9%)
  • Բարձրացել է (5.9%)
  • Չի փոխվել (41.2%)

Հարցին` «Արդյո՞ք հեռավար աշխատելաձևի պատճառով ունեցել են հաստիքների
կրճատում
» պատկերը հետևալն է.

  • Հաստիքների ավելացում (7.7%)
  • Փոփոխություն տեղի չի ունեցել (84.6%)
  • Հաստիքների կրճատում(7.7%):

 

Հեռավար աշխատանքի լավ և վատ կողմերը

Հեռավար աշխատանքի առավելությունների և թերությունների մասին արտասահմանյան կարծիքներին կարելի է ծանոթանալ Բաֆեր ընկերության «The State of Remote Work» զեկույցում, որոնք  ներկայացված են տարբեր երկրների 2471 աշխատակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա:

Հայաստանում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և աշխատակիցների նշած դրական և բացասական կողմերը ներկայացված են ընդհանրացված ձևով՝ ներառելով բոլոր կարծիքները, սակայն պետք է  ընդգծենք այն փաստը, որ կան դեպքեր, երբ նույն հիմնավորումը  մի դեպքում ներկայացված է որպես առավելություն, իսկ մյուս դեպքում՝ թերություն:
 Առավելություններ
  1.Գրաֆիկը տնօրինելու ճկունություն:
2.     Ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի շարունակականության ապահովում:
3.     Աշխատանքին  ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն:
4.     Ընդմիջման, ճանապարհածախսի, վարչական ծախսերի դեպքում գումարի խնայողություն:
5.     Խցանումներից «ազատում»:
6.     Ժամանակի արդյունավետ կառավարում:
7.     Հագուստի և շպարվելու վրա ժամանակի և միջոցների խնայողություն:
8.     Աշխատանքի վրա կենտրոնացում:
9.     Թիմին ավելի լավ բացահայտելու հնարավորություն:
10.  Սեփական հմտությունները ի մի բերելու և կատարելագործելու հնարավորություն:
11.  Վիրուսներից պաշտպանվածություն:
12.  Համակարգչային և ծրագրային ունակությունների ընդլայնում:
13.  Բյուրոկրատիայի նվազեցում:
14.  Հարազատներին ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն:
Թերություններ
   1.  Վերահսկողական գործընթացի արդյունավետության նվազում:
2.   Անպարտաճանաչություն և «գլուխպահելու» երևույթ:
3.   Աշխատանքային խնդիրներին արագ արձագանքելու և լուծում տալու հնարավորությունների սահմանափակում:
4.   ժամանակի սխալ կառավարում:
5.   Աշխատակիցների աշխատունակության, ակտիվության, նախաձեռնողականության նվազում:
6.  Աշխատանքային մթնոլորտի բացակայություն, ընկերության մշակույթին և արժեքներին պատկանելության բացակայություն:
7.   Միջթիմային համագործակցության մակարդակի իջեցում, իրարից սովորելու և շարունակական աճի տեմպի թուլացում:
8.  Ինտերնետ կապի հասանելիության խնդիր, տեխնիկական միջոցների բացակայություն:
9.  Աշխատանքի նոր ընդունվածները ընդհանրապես դժվար են ինտեգրվում և համագործակցում մյուսների հետ, դժվար է արդյունավետ կառավարել փորձաշրջանը և հասկանալ նորեկի համապատասխանությունը մշակույթին։
10. Սոցիումի հետ շփման բացակայություն: Նստակյաց կյանք և ձանձրույթ: 
11.  Ընտանիքի անդամների հետ շփման ժամանակի նվազում:
12.  Միայնակության զգացողություն:
13.  Առողջական խնդիրների առաջացում (օր. տեսողության վատթարացում):
14.  Գործընկերների նկատմամբ կարոտ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *