ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՏՀ

Սոցիալական արագ արձագանքման հարթակի շրջանակներում առանձնացված են առցանց դիմում ներկայացնելու երկու գործիք «Կարիք ունեմ» և աջակցություն տրամադրողների կողմից «Աջակցում եմ» , որտեղ աջակցության վերաբերյալ տվյալները կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։
ՏՀ-ի շրջանակներում գործում է նաև Սոցիալական աշխատողի ենթահամակարգը, որում առանձնացված են հետևյալ հիմնական բաժինները՝

 1. Աջակցության հաշվառում, որի միջոցով սոցիալական աշխատողը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող աջակցությունների վերաբերյալ տվյալները ներառում է Սոցիալական աշխատողի ենթահամակարգում,

 2. Կառավարում, որի միջոցով կառավարվում են տեղեկատվական համակարգում ներառված բառարանները, ինչպես նաև տեղեկատվական համակարգի օգտվողները՝ համապատասխան իրավասությունների տրամադրման մեխանիզմով: