Հեռակա աշխատանքի համար կարեւոր թվային գործիքները (Մաս 3)

Ի՞ՆՉ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ինչպես արդեն նշվեց, հեռավար աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մոտեցումները բավականին տարբեր կարող են լինել, ինչն էլ պայմանավարված է վերջինիս ընձեռած և՛ հնարավորություններով, և՛ թերություններով։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որոնք են թվային այդ գործիքները, որոնց միջոցով իրականացվում է հեռավար աշխատանքը։

Հայստանում կիրառվող հիմնական թվային գործիքներն են` Skype, Zoom, Teams, Google meet, TeamWork, Slack, Trello, Monday 7, Messenger, էլեկտրոնային փոստով հաղորդակցում և այլն:

Հեռավար աշխատանքի իրականացման համար կիրառվող հիմնական թվային գործիքներն օգնում են՝

  1. Ապահովելհաղորդակցություն գրանցումների, հանդիպումների, քնննարկումների, հետադարձ կապի, վեբինարների և հեռավար կարգով  այլ գործառույթներ իրականացնելու համար:
  2. Կառավարելծրագրեր առաջադրանքներին հետևելու, ժամանակը կառավարելու, առաջնահերթությունները առանձնացնելու և համագործակցություն ապահովելու համար:
  3. Երաշխավորելտվյալների անվտանգությունը հանրային ինտերնետային կապուղիներով:
  4. Վերահսկելթիմակիցների աշխատանքների ընթացքը և արդյունքները:

 Հիմա փորձենք հասկանալ՝ արդյոք հեռավար աշխատանքը կդառնա նոր աշխատելաձև Հայաստանում թե՞ ոչ․

Եթե այլ երկրներում գործատուներ կան, որոնք հակված են հեռավար աշխատանքը մշտական աշխատելաձև դարձնելուն, ապա, Հայաստանում, ըստ իրականացված հարցման, մոտեցումները տարբերվում են արտասահմանյան նոր պրակտիկայից: Թե՛ ղեկավար անձիք, թե՛ աշխատակիցները հեռավար աշխատանքը չեն դիտարկում ընդունելի տարբերակ, բացառությամբ յուրաքանչյուր դեպքում 1-ական դեպքերի:

Մարգարիտա, ծրագրի համակարգող

     – Ընկերության աշխատակիցները որքա՞ն ժամանակ կշարունակեն աշխատել հեռավար և հնարավո՞ր է, որ սա դառնա հիմնական աշխատելաձև»,- հարցին ընկերությունների ներկայացուցիչները պատասխանել են, որ հիմնական աշխատելաձև չենք դիտարկում, սակայն բացառություն  է կազմում  լավ աշխատակցին թիմում պահելու փաստը:

Մեր ընկերությունը չի պլանավորում մշտապես անցում կատարել հեռավար աշխատանքին: Հնարավոր է, որ որևէ աշխատակցի դեպքում դա լինի նախընտրելի տարբերակ, քանի որ լավ մասնագետի և թիմի դեպքում հեռավար աշխատանքից չի տուժում աշխատանքի որակը»:

           Նելլի Պետրոսյան Constant Technologies ընկերություն SMM/Content Writing Specialist

 Չնայած Covid-9 համավարակի պատճառով է հեռավար աշխատելը դարձել պարտադիր կամ ցանկալի տարբերակ, սակայն վերջինս մշտական աշխատելաձև դարձնելու համար կպահանջվի բազմաթիվ փոփոխություններ, ներառյալ՝  ներդրումներ թվային ենթակառուցվածքներում: Հեռակա աշխատելը ցանկալի է, բայց միևնույն ժամանակ դժվար է աշխատանքային օրը կազմակերպելու  և դրա  վրա կենտրոնանալու տեսանկյունից: Ընկերությունների մեծ մասի համար գրասենյակից դուրս աշխատող ունենալը կպահանջի բազմաթիվ նոր գործընթացների և քաղաքականությունների իրականացում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք օգուտները կգերազանցեն թերությունները: Միայն ժամանակը ցույց կտա: