Հոդվածի առաջին հատվածում արդեն իսկ խոսվեց առաջ եկած նոր մարտահրավերի՝ համավարակի, դրանից առաջ եկած նոր իրողությունների և դրա հետևանքների մասին։ Այժմ փորձենք անդրադառնալ նաև հեռավար աշխատանքի առավելություններին ու թերություններին։
Այսպես, Մերկեր (Mercer) ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում, որին մասնակցել են 800 գործատուներ, 94%-ի պնդմամբ աշխատանքի արտադրողականությունը նույնն է (67%) կամ ավելի բարձր (27%), քան մինչև համավարակը:
Համավարակի ընթացքում գործատուների 60%–ը նշել է, որ թույլ է տալիս ծնողներին հարմարեցնել իրենց գրաֆիկը, իսկ 22%-ը նշել է, որ անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս ծնողներին ժամանակավորապես աշխատել կես դրույքով:
Այոմեթրիքս ընկերության կատարած հարցան դեպքում, ևս, ղեկավարները նույնքան գոհ են եղել աշխատանքի արդյունքից, որքան աշխատակիցները․ 70% –ը հայտնում է նույն կամ ավելի լավ արդյունքներ ապահովելու
մասին:
Հարցված ընկերությունների ներկայացուցիչները նշել են նաև առկա խոչընդոտների և մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են ճկուն աշխատանքային միջավայր ստեղծելուն: Ամենամեծ խոչընդոտը ղեկավարների/ մենեջերների կողմից աշխատուժը ճկուն կառավարելու հարցում հմտությունների պակասն է և աշխատավայրում առկա մշակույթը պահպանելու մտահոգությունները:
Հայաստանում՝ թե՛ ղեկավար անձանց, և թե՛ աշխատակիցների հարցման պատասխանների համաձայն, աշխատանքի արդյունավետության պատկերը ճիշտ հակառակն է արտասահմանյան պատկերի համեմատ՝
Ըստ ղեկավար անձանց՝ աշխատանքի արդյունավետությունը՝
- Նվազել է (8%)
- Բարձրացել է (7%)
- Չի փոխվել (5%)
Ըստ աշխատակիցների՝ աշխատանքների արդյունավետությունը՝
- Նվազել է (9%)
- Բարձրացել է (9%)
- Չի փոխվել (2%)
Հարցին` «Արդյո՞ք հեռավար աշխատելաձևի պատճառով ունեցել են հաստիքների
կրճատում» պատկերը հետևալն է.
- Հաստիքների ավելացում (7%)
- Փոփոխություն տեղի չի ունեցել (6%)
- Հաստիքների կրճատում(7%):
Իսկ հիմա փորձենք հասկանալ նաև, թե որոնք են հեռավար աշխատանքի լավ և վատ կողմերը
Հեռավար աշխատանքի առավելությունների և թերությունների մասին արտասահմանյան կարծիքներին կարելի է ծանոթանալ, օրինակ, Բաֆեր ընկերության «The State of Remote Work» զեկույցում, որտեղ ներկայացված են տարբեր երկրների 2471 աշխատակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Հայաստանում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և աշխատակիցների նշած դրական և բացասական կողմերը ներկայացված են ընդհանրացված ձևով՝ ներառելով բոլոր կարծիքները, սակայն պետք է ընդգծենք այն փաստը, որ կան դեպքեր, երբ նույն հիմնավորումը մի դեպքում ներկայացված է որպես առավելություն, իսկ մյուս դեպքում՝ թերություն:
Առավելություններ
1.Գրաֆիկը տնօրինելու ճկունություն:
2. Ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի շարունակականության ապահովում:
3. Աշխատանքին ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն:
4. Ընդմիջման, ճանապարհածախսի, վարչական ծախսերի դեպքում գումարի խնայողություն:
5. Խցանումներից «ազատում»:
6. Ժամանակի արդյունավետ կառավարում:
7. Հագուստի և շպարվելու վրա ժամանակի և միջոցների խնայողություն:
8. Աշխատանքի վրա կենտրոնացում:
9. Թիմին ավելի լավ բացահայտելու հնարավորություն:
10. Սեփական հմտություններն ի մի բերելու և կատարելագործելու հնարավորություն:
11. Վիրուսներից պաշտպանվածություն:
12. Համակարգչային և ծրագրային ունակությունների ընդլայնում:
13. Բյուրոկրատիայի նվազեցում:
14. Հարազատներին ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն:
Թերություններ
- Վերահսկողական գործընթացի արդյունավետության նվազում:
- Անպարտաճանաչություն և «գլուխպահելու» երևույթ:
- Աշխատանքային խնդիրներին արագ արձագանքելու և լուծում տալու հնարավորությունների սահմանափակում:
- ժամանակի սխալ կառավարում:
- Աշխատակիցների աշխատունակության, ակտիվության, նախաձեռնողականության նվազում:
- Աշխատանքային մթնոլորտի բացակայություն, ընկերության մշակույթին և արժեքներին պատկանելության բացակայություն:
- Միջթիմային համագործակցության մակարդակի իջեցում, իրարից սովորելու և շարունակական աճի տեմպի թուլացում:
- Ինտերնետ կապի հասանելիության խնդիր, տեխնիկական միջոցների բացակայություն:
- Աշխատանքի նոր ընդունվածները ընդհանրապես դժվար են ինտեգրվում և համագործակցում մյուսների հետ, դժվար է արդյունավետ կառավարել փորձաշրջանը և հասկանալ նորեկի համապատասխանությունը մշակույթին։
- Սոցիումի հետ շփման բացակայություն: Նստակյաց կյանք և ձանձրույթ:
- Ընտանիքի անդամների հետ շփման ժամանակի նվազում:
- Միայնակության զգացողություն:
- Առողջական խնդիրների առաջացում (օր. տեսողության վատթարացում):
- Գործընկերների նկատմամբ կարոտ: