«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը խոսել է ԵԱՏՄ երկրներում «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգ» թվային նախագծի մասին, որի Հայաստանի բաղադրիչը իրականացրել է «Նորք» ՏԿ-ը։
«Աշխատանք առանց սահմանների» որոնողական միասնական համակարգը հնարավորություն է տալիս Միության քաղաքացիներին տեսնել թափուր աշխատատեղեր անդամ պետություններում, իսկ գործատուներին թույլ է տալիս տեսնել աշխատանք փնտրողին։