ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ «ՆՈՐՔ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զաւեն և Սոնիա Ագեան Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետն միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Կողմերը նպատակ ունեն կիսվել տվյալների վերլուծության նորարարական մոդելների կիրառման վերաբերյալ ունեցած փորձով, համատեղ իրականացնել հետազոտական նախագծեր, կազմակերպել գիտաժողովներ ու դասընթացներ, անցկացնել փորձագիտական հանդիպումներ և խորհրդակցություններ։ 

«Նորք» տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ այս համագործակցությունը սոցիալական ոլորտի համար ունի կարևոր նշանակություն, քանի որ հիմք է դնում գիտական ներուժը, գործնական գիտելիքն ու փորձը համակցելու համար։