Սոցիալական արագ արձագանքման հարթակը կենտրոնի կողմից մշակվել է 2020 թվականին ռազմական դրության պայմաններում։ Հարթակի շրջանակներում առանձնացված են առցանց դիմում ներկայացնելու շահառուների կողմից կարիքների առցանց հաշվառման գործիք՝ «Կարիք ունեմ» և աջակցություն տրամադրողների կողմից աջակցության տեսակների առցանց հաշվառման գործիք՝ «Աջակցում եմ» անվանմամբ գործիքները, որտեղ աջակցության վերաբերյալ տվյալներ կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։
ՏՀ-ի շրջանակներում գործում է նաև Սոցիալական աշխատողի ենթահամակարգ, որում առանձնացված են հետևյալ հիմնական բաժինները՝
- Աջակցության հաշվառում, որի միջոցով սոցիալական աշխատողը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող աջակցությունների վերաբերյալ տվյալները ներառում է Սոցիալական աշատողի ենթահամակարգում,
- Կառավարում, որի միջոցով կառավարվում են տեղեկատվական համակարգում ներառված բառարանները, ինչպես նաև տեղեկատվական համակարգի օգտվողները՝ համապատասխան իրավասությունների տրամադրման մեխանիզմով։
