ՔՆՆԱՐԿՈՒՄ WORKFORALL.AM ՀԱՐԹԱԿԻ ԵՎ «ԳՈՐԾ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիականն և իրազեկման կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ զբաղվածության ոլորտի գործառույթներն իրականացնող «Գործ» տեղեկատվական ենթահամակարգը և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում թողարկված «Աշխատանք առանց սահմանների» workforall.am հարթակը։

Զբաղվածության ոլորտի համակարգման նոր թվային լուծումների համար անհրաժեշտություն է առաջացել զուգակցել օրենսդրական պահանջները թվային փոխակերպման պահանջներին ծառայություններն ավելի արագ և մատչելի դարձնելու համար։