ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հուլիսի 28-ի՝ N 1059-Ն որոշման համաձայն։ Մինչ հիմնադրամի ստեղծումը այն իրականացրել է իր գործունեությունը՝ որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտորն» ՓԲԸ։ Հիմնադրամի վերանվանումը կատարվել է 2016 թվականի մայիսի 20-ին:
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում առաջատար տեխնոլոգիական կենտրոն է, որն իրականացնում է պետական և մասնավոր ոլորտի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրում և սպասարկում: Տարիներ շարունակ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը նախագծում, ներդնում ու սպասարկում է ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի շուրջ 15 տեղեկատվական համակարգերը, որոնք օգնում են ՀՀ շուրջ 1.402.000 շահառուներին մատուցել արագ, թափանցիկ, ճշգրիտ թվային ծառայություններ։