
2020 թվականը սպասված տարի էր աշխարհում շատերի համար: Ինչո՞ւ: Պատճառը կարող է լինել բազմաթիվ «ոսկե թվանշանների» առկայությունը, քանի որ մարդիկ, ըստ էության, հակված են նշանակություն տալ «սուպեր» ամսաթվերին:
2020 թվականը սկսվեց մեծ ու դրական սպասումներով, սակայն մարտ ամսից մեր կյանքը կտրուկ փոխվեց: Մինչ այժմ Covid-19 համաճարակն ամբողջ աշխարհում խլել է 2,498,489 մարդու կյանք, փոխել է մեր առօրյան և ծրագրերը:
Հիմա, ինչ մենք հստակ գիտենք, այն է, որ համաճարակը դեռ շարունակվում է, պետք է ապրենք այս վիրուսի հետ միասին, պետք է հարմարվենք բոլոր աննորմալ պայմաններին:
2021-ին հեռավար աշխատելը այլևս պարտադիր չէ, սակայն….
2020 թվականից սկսած` hամաշխարհային համավարակի պատճառով շատ ընկերություններ թույլ են տվել կամ պարտադրել են իրենց աշխատակիցներին աշխատել հեռավար տարբերակով: Լա՞վ է, թե՞ վատ:
Այս հարցի պատասխանն իմանալու համար Այոմեթրիքս (iOmetrics) ընկերությունը հարցում իրականացրեց հեռակա տարբերակով աշխատող անձանց շրջանում 2020 թվականի մարտի 30-ից ապրիլի 24-ը: Արդյունքները ներկայացված են Global Work-from-Home Experience Survey զեկույցում:
Մասնակիցների 68%-ը նշել է, որ իրենք ավելի լավ են աշխատում տանից, իսկ 77%-ը՝ «լիարժեք արդյունավետ» է զգում՝ աշխատելով իր տնային գրասենյակից: 3000 հարցվածներից 76%-ը ցանկանում է շարունակել աշխատել տանից շաբաթը առնվազն 2,5 օր: Նշվածի մասին է փաստում «Enterprise Technology Research» ընկերության հետազոտությունը, որում նշված է, որ 2021 թվականին տանից մշտապես աշխատողների քանակը կկրկնապատկվի: Ընկերությունները, որոնք երկարացրել են հեռավար աշխատելու ժամանակահատվածը, ներառում են՝
Ø Apple-ը- աշխատողների մեծ մասը գրասենյակ չի վերադառնա մինչև 2021 թ.-ի հունիսը:
Ø Google- ը-աշխատակիցները տնային պայմաններում կաշխատեն մինչև 2021 թվականի սեպտեմբերը, որից հետո կվերադառնան գրասենյակ կես դրույքով՝ աշխատելով առնվազն երեք օր գրասենյակում, իսկ մնացած ժամանակը՝ տանը:
Ø Uber- ը –աշխատակիցները կարող են աշխատել տանից մինչև 2021 թվականի հունիսը: Աշխատակիցները կստանան նաև 500 ԱՄՆ դոլար տնային պայմաններում գրասենյակ հիմնելու համար:
Ø Facebook-ը- անձնակազմը հեռակա կաշխատի մինչև 2021 թվականի հուլիսը.
Հայաստանում սկզբնական շրջանում տանից աշխատելը տարօրինակ, աննորմալ, միևնույն ժամանակ զվարճալի և հետաքրքիր երևույթ էր շատերի համար: Իսկ ինչպիսի՞ն է վերաբերմունքը հեռավար աշխատանքի նկատմամբ:
Այս հարցի պատասխանն իմանալու համար հարցում ենք կատարել 15 ընկերությունների ղեկավար անձանց և 20 աշխատակիցների շրջանում: Արդեն 10 ամիս է ինչ հեռավար աշխատելաձևը հարկադրված ձևով ընդունված տարբերակ է հայաստանյան աշխատաշուկայի համար, սակայն դա իր մեջ ընդգրկում է ընդհատումներով՝ և՛ տանից, և՛ աշխատավայրում, աշխատելու ժամանակահատվածները:
Հարցված ղեկավարների 76.9%-ը նշել է, որ ընկերության աշխատակիցները չեն աշխատում հեռավար, 23.1%-ը նշել է, որ ունեն աշխատակիցներ, ովքեր դեռևս աշխատում են հեռավար տարբերակով:
Ընկերությունների ներկայացուցիչների 31%-ը նշել է, որ հեռավար աշխատանքը այլևս պարտադիր չէ, իսկ 69%-ը նշել է, որ երբեք պարտադիր չի եղել. աշխատակիցները ազատ են եղել որոշման կայացման մեջ:
Հեռավար աշխատանքի արդյունավետությունը
Հեռավար աշխատելը սկզբնական շրջանում թերահավատորեն է դիտվել ղեկավարների կողմից, ովքեր ենթադրել են, որ դա կհանգեցնի աշխատանքի անարդյունավետ կատարմանը: Ինչևէ, Covid-19 համավարակն ապացուցեց, որ աշխատակիցները կարող են աշխատել տանից և դա անել արդյունավետ՝ առանց արտադրողականությունը նվազեցնելու:
Մերկեր (Mercer) ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում (հարցմանը մասնակցել են 800 գործատուներ), գործատուների 94% –ը նշել է, որ աշխատանքի արտադրողականությունը նույնն է (67%) կամ ավելի բարձր (27%), քան մինչև համավարակը:
Համավարակի ընթացքում գործատուների 60% –ը նշել է, որ թույլ է տալիս ծնողներին հարմարեցնել իրենց գրաֆիկը, իսկ 22% –ը նշել է, որ անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս ծնողներին ժամանակավորապես աշխատել կես դրույքով: Այոմեթրիքս ընկերության կատարած հարցան դեպքում ևս ղեկավարները նույնքան գոհ են եղել աշխատանքի արդյունքից, որքան աշխատակիցները (70% –ը հայտնում է նույն կամ ավելի լավ արդյունքներ ապահովելու մասին):

Հարցված ընկերությունների ներկայացուցիչները նշել են նաև առկա խոչընդոտների և մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են ճկուն աշխատանքային
միջավայր ստեղծելուն: Ամենամեծ խոչընդոտը ղեկավարների/ մենեջերների կողմից աշխատուժը ճկուն կառավարելու հարցում հմտությունների պակասն է և աշխատավայրում առկա մշակույթը պահպանելու մտահոգությունները:
Հայաստանում՝ թե՛ ղեկավար անձանց, և թե՛ աշխատակիցների
հարցման պատասխանների համաձայն, աշխատանքի արդյունավետության պատկերը ճիշտ հակառակն
է արտասահմանյան պատկերի համեմատ.
Ղեկավար անձանց պատասխաններ.
ü Նվազել է (53.8%)
ü Բարձրացել
է (7.7%)
ü Չի փոխվել
(38.5%)
Աշխատակցիների պատասխաններ.
ü Նվազել է (52.9%)
ü Բարձրացել
է (5.9%)
ü Չի փոխվել
(41.2%)
Հարցին` Արդյո՞ք հեռավար աշխատելաձևի պատճառով ունեցել են հաստիքների
կրճատում պատկերը
հետևալն է.
ü Հաստիքների ավելացում
(7.7%)
ü Փոփոխություն տեղի չի ունեցել
(84.6%)
ü Հաստիքների
կրճատում(7.7%):
